https://arm.sputniknews.ru/20260508/putiny-haghtanaki-orva-aritvov-shnvorhavvorel-e-mi-sharq-erkrneri-ghekavarnerin-101918142.html
Պուտինը Հաղթանակի օրվա առիթով շնորհավորել է մի շարք երկրների ղեկավարներին
Պուտինը Հաղթանակի օրվա առիթով շնորհավորել է մի շարք երկրների ղեկավարներին
Sputnik Արմենիա
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ մեր հայրերն ու պապերն ուս ուսի պայքարել են ֆաշիզմի դեմ՝ մոտեցնելով սպասված հաղթանակը։ 08.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-08T13:28+0400
2026-05-08T13:28+0400
2026-05-08T13:33+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
շնորհավորանք
հայրենական մեծ պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0a/94480040_0:8:3209:1813_1920x0_80_0_0_b2273a832ad9060fb35b0be4fb702178.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և քաղաքացիներին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակի առիթով։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ՌԴ առաջնորդը շնորհավորել է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի առաջնորդներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին:«Սա այն օրն է, երբ բոլորս ևս մեկ անգամ մեր երախտագիտությունն ու հարգանքն ենք հայտնում մեր հայրերին և պապերին, որոնք ուս ուսի պայքարել են ռազմաճակատում և աշխատել թիկունքում՝ անհամար զոհաբերությունների և դժվարությունների գնով մոտեցնելով երկար սպասված հաղթանակը»,– ընդգծել է Ռուսաստանի նախագահը։Իր շնորհավորական ուղերձում Պուտինը երախտագիտություն է հայտնել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին՝ մաղթելով նրանց առողջություն, տոկունություն և երկարակեցություն։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0a/94480040_284:0:3015:2048_1920x0_80_0_0_3d9f7e512edcf801619af3347d59106e.jpg.webp
ռուսաստան, վլադիմիր պուտին, շնորհավորանք, հայրենական մեծ պատերազմ
ռուսաստան, վլադիմիր պուտին, շնորհավորանք, հայրենական մեծ պատերազմ
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ մեր հայրերն ու պապերն ուս ուսի պայքարել են ֆաշիզմի դեմ՝ մոտեցնելով սպասված հաղթանակը։
ՌԴ առաջնորդը շնորհավորել է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի առաջնորդներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին:
«Սա այն օրն է, երբ բոլորս ևս մեկ անգամ մեր երախտագիտությունն ու հարգանքն ենք հայտնում մեր հայրերին և պապերին, որոնք ուս ուսի պայքարել են ռազմաճակատում և աշխատել թիկունքում՝ անհամար զոհաբերությունների և դժվարությունների գնով մոտեցնելով երկար սպասված հաղթանակը»,– ընդգծել է Ռուսաստանի նախագահը։
Իր շնորհավորական ուղերձում Պուտինը երախտագիտություն է հայտնել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին՝ մաղթելով նրանց առողջություն, տոկունություն և երկարակեցություն։