https://arm.sputniknews.ru/20260508/rdic-hajastan-2-chvert-chegharkvel-e-5-y-hetadzgvel-101915359.html
ՌԴ–ից Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, 5-ը՝ հետաձգվել
ՌԴ–ից Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, 5-ը՝ հետաձգվել
Sputnik Արմենիա
Ռուսական 13 օդանավակայանների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է: 08.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-08T12:33+0400
2026-05-08T12:33+0400
2026-05-08T12:34+0400
հայաստան
ռուսաստան
չվերթ
թռիչք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0e/90123783_0:0:1920:1080_1920x0_80_0_0_964601728ef512a745c9c7150a05e30b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Ռուսաստանից դեպի Հայաստանի մայրաքաղաք 2 չվերթ չեղարկվել է, ևս 5-ը՝ հետաձգվել։ Այս մասին տեղեկանում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակից:Ավելի վաղ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան հայտնել էր, որ Ռուսաստանի հարավային օդանավակայաններում արդեն իսկ հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 80 չվերթ. մեկնման է սպասում շուրջ 14 հազար ուղևոր:Հիշեցնենք, որ մայիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչուները հարվածել են Դոնի Ռոստովում գտնվող «Ռուսաստանի հարավի աերոնավիգացիա» վարչական շենքին, որն իրականացնում է երկրի հարավային շրջանների թռիչքների կառավարումը։ Այս միջադեպի հետևանքով ռուսական 13 օդանավակայանների աշխատանքը ժամանակավորապես կասեցվել է, չեղարկվել են միջազգային չվերթերը Սոչիից, Միներալնիե Վոդիից, Կրասնոդարից, Մախաչկալայից և Վլադիկավկազից։ Ասոցիացիայում նշել են, որ առավել բարդ է իրավիճակը Սոչիում, որտեղ վերջին երկու օրվա ընթացքում չվացուցակի մասշտաբային խափանումներ են գրանցվել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0e/90123783_237:0:1677:1080_1920x0_80_0_0_bae7d9215458c34f6f4183f91e354155.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, չվերթ, թռիչք
հայաստան, ռուսաստան, չվերթ, թռիչք
12:33 08.05.2026 (Թարմացված է: 12:34 08.05.2026)
Բաժանորդագրվել
Ռուսական 13 օդանավակայանների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է:
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Ռուսաստանից դեպի Հայաստանի մայրաքաղաք 2 չվերթ չեղարկվել է, ևս 5-ը՝ հետաձգվել։ Այս մասին տեղեկանում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակից:
Ավելի վաղ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան
հայտնել էր, որ Ռուսաստանի հարավային օդանավակայաններում արդեն իսկ հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 80 չվերթ. մեկնման է սպասում շուրջ 14 հազար ուղևոր:
Հայաստանի ուղղությամբ չեղարկվել են «Azimuth» և «S7» ավիաընկերությունների Միներալնիե Վոդի – Երևան երկու չվերթերը։ Ուշացումով կիրականացվեն Մոսկվայից («Աերոֆլոտ»), Եկատերինբուրգից («FlyOne»), Սանկտ Պետերբուրգից («Ռոսիա») և Կրասնոդարից («Աերոֆլոտ») նախատեսված թռիչքները:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչուները հարվածել են Դոնի Ռոստովում գտնվող «Ռուսաստանի հարավի աերոնավիգացիա» վարչական շենքին, որն իրականացնում է երկրի հարավային շրջանների թռիչքների կառավարումը։ Այս միջադեպի հետևանքով ռուսական 13 օդանավակայանների աշխատանքը ժամանակավորապես կասեցվել է, չեղարկվել են միջազգային չվերթերը Սոչիից, Միներալնիե Վոդիից, Կրասնոդարից, Մախաչկալայից և Վլադիկավկազից։ Ասոցիացիայում նշել են, որ առավել բարդ է իրավիճակը Սոչիում, որտեղ վերջին երկու օրվա ընթացքում չվացուցակի մասշտաբային խափանումներ են գրանցվել: