ՌԴ–ում ավելի քան 80 չվերթ է հետաձգվել, թռիչքի է սպասում շուրջ 14 հազար ուղևոր

Բաժանորդագրվել

«Աերոֆլոտը», «Ռոսիան» և «Պոբեդան» փոխել են չվացուցակները։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Ռուսաստանի հարավի օդանավակայանների աշխատանքի դադարեցման պատճառով առնվազն 14 հազար ուղևոր սպասում է թռիչքի։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։

Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ի դրությամբ արդեն հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 80 չվերթ:

Ամենաբարդ իրավիճակը Սոչիում է, որտեղ նոր սահմանափակումները գումարվել են վերջին երկու օրվա չվացուցակի մասշտաբային խափանումներին: Ասոցիացիայում հայտարարել են, որ հետաձգված չվերթերի քանակը կարող է ավելանալ:

«Աերոֆլոտ» ավիաընկերության արտադրական և հաճախորդների սպասարկման ծառայություններն անցել են աշխատանքային ուժեղացված ռեժիմի: Միջոցառումները կապված են Ռուսաստանի հարավային օդանավակայանների աշխատանքի դադարեցման պատճառով չվերթերի հետաձգման և չեղարկման հետ: Այս պահին թռիչքի սպասող ուղևորներին սպասարկում է տրամադրվում ՌԴ դաշնային ավիացիոն կանոնների համաձայն:

«Ռոսիա» ավիաընկերությունը փոփոխում է չվացուցակը՝ տեղափոխելով թռիչքների ժամերը, ինչպես նաև չեղարկելով որոշ չվերթեր: Չվերթերի մի մասն ուղղորդվել են դեպի պահեստային օդանավակայաններ:

Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև «Պոբեդա» ավիաընկերության աշխատանքում: Միևնույն ժամանակ նշվում է, որ Ռուսաստանի այլ տարածաշրջանների օդանավակայաններից միջազգային ուղղություններով թռիչքների իրականացումը շարունակվում է:

Տարվա սկզբից ի վեր Մոսկվայի վրա ԱԹՍ–ների ամենազանգվածային հարձակումներից մեկն է գրանցվել

Leave a comment