Մի պայման ունեմ, Գորայք գյուղում էս պահից սկսած խանութից առանց ՀԴՄ քաղաքացի դուրս չի գալու․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

08.05.2026 | 11:07

Հայաստանում մեկնարկել է 2026 թ․ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավն սկսել է Սյունիքի մարզի Գորայք համայնքից։

Վարչապետ, ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Գորայքում բնակիչների հետ զրույցում անդրադարձավ այս տարիներին իշխանության կատարած աշխատանքներին և պահանջ ներկայացրեց բնակիչներին։

«Մի պայման ունեմ, Գորայք գյուղում այս պահից սկսած որևէ անձ որևէ խանութում որևէ առևտուր անելիս այդ խանութից առանց ՀԴՄ-ի դուրս չի գալիս: Դուք դա եք անում, ես էլ մնացածն եմ անում: Կարող ենք այս կետի վրա պայմանավորվել: Որովհետև ասում եք՝ տանիքը սարքի՝ շատ լավ, կաթը սուբսիդավորի՝ շատ լավ, թոշակը բարձրացնի՝ շատ լավ, մնացած հարցերը լուծի՝ շատ լավ, ո՞նց, ինչի՞ հաշվին: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն ինչպե՞ս է ձևավորվում: Այդ թվում ձեր արած առևտրի արդյունքում, եթե դուք ՀԴՄ եք վերցնում՝ բյուջե փող է մտնում»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment