Ինտրիգ, վախ, շրջադարձային զարգացումներ. «Թունելից 13 կմ հեռավորության վրա» ֆիլմը՝ մեծ էկրանին (լուսանկարներ)

Ինտրիգ, վախ, շրջադարձային զարգացումներ. «Թունելից 13 կմ հեռավորության վրա» ֆիլմը՝ մեծ էկրանին (լուսանկարներ)

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ինտրիգ, լարված սյուժե, անսպասելի զարգացումներ. Մոսկվա կինոթատրոնում կայացավ «Թունելից 13 կմ հեռավորության վրա» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը նկարահանվել է Ռուբեն Եսայանի համանուն բեսթսելլեր վեպի հիման վրա, ռեժիսորն է Գևորգ Շարամբեյանը:

Երևանից 14 ուսանող մեկնում է Լոռի և հանգամանքների բերումով հայտնվում է Լուռագարակ գյուղում, որտեղից էլ սկսվում են նրանց փորձությունները և գյուղում անցկացրած օրերը վերածվում են մղձավանջի: 2 ժամ 25 րոպե տևողությամբ ֆիլմն իր հետաքրքիր զարգացումներով ու դերասանական փայլուն խաղով ոչ միայն չի ձանձրացնում հանդիսատեսին, այլև ստիպում է լարված սպասել հետագա զարգացումներին: Դերասանական կազմում են ինչպես արդեն իսկ հայտնի դերասաններ՝ Սոս Ջանիբեկյանը, Արթուր Դարբինյանը, Դալիթա Ավանեսյանը, այնպես էլ նոր դեմքեր՝ Ավետիկ Զոհրաբյանը, Սերժ Գևորգյանը և այլոք:

Ֆիլմի պրեմիերային ներկա էին դերասաններ, բլոգերներ և այլ հյուրեր: Ավարտին Ռուբեն Եսայանը պատմեց ֆիլմի ստեղծման դժվար ճանապարհի մասին, շնորհակալություն հայտնեց ներկաներին պրեմիերային մասնակցելու համար ու խնդրեց բոլորին անկեղծ կարծիք հայտնել:

Leave a comment