Այսօր պաշտոնապես մեկնարկել է ԱԺ ընտրությունների նախընտրական

Մեկնարկել է ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավը


ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում մայիսի 8-ին մեկնարկել է ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը։


ԿԸՀ-ն ընտրություններին մասնակցելու համար գրանցել է 19 կուսակցություն և դաշինք.

  • «Ռեֆորմիստներ»

  • «Բոլորին դեմ եմ»

  • «Ուժեղ Հայաստան»


«Շնորհապետական»


«Նոր ուժ»


«Միասնության թևեր»


«Բարգավաճ Հայաստան»


«Ազգային ժողովրդավարական բևեռ»


«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք»


. «Հայ ազգային կոնգրես»


«Հանրապետություն»


«Քրիստոնեա-ժողովրդավարական»


«Ալյանս»


«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն»


«Ժողովրդավարական համախմբում»


«Քաղաքացիական պայմանագիր»


«Հայաստան» դաշինք


«Հանուն Հանրապետության»


«Լուսավոր Հայաստան»


ԿԸՀ-ն հաստատել է խորհրդարանական ընտրությունների մասնակիցներին նախընտրական քարոզչության համար եթերաժամանակի տրամադրման կարգը։


Հանրային հեռարձակողի հեռուստաալիքներով՝ «Առաջին ալիքով» և «Առաջին լրատվական ալիքով», կուսակցություններին կտրամադրվի մինչև 90 րոպե անվճար և մինչև 120 րոպե վճարովի եթերաժամանակ:


Հանրային ռադիոյով կուսակցություններին կտրամադրվի մինչև 150 րոպե անվճար և մինչև 180 րոպե վճարովի եթերաժամանակ:


Հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող այլ հեռարձակողները պարտավոր են կուսակցություններին տրամադրել մինչև 25 րոպե անվճար եթերաժամանակ։


ԱԺ հերթական ընտրությունները կանցկացվեն 2026թ․–ի հունիսի 7–ին։

Leave a comment