ՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ մասնակցի Մայիսի 9-ի միջոցառումներին. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին։ Այսօր հրավիրված ասուլիսում Փաշինյանը նշեց, որ դեռ Մոսկվա կատարած այցի ժամանակ է Պուտինին ասել, որ չի կարողանա մասնակցել շքերթին։

«Ես ՌԴ կատարած իմ այցի ընթացքում՝ ապրիլին, ՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին»,- ասաց Փաշինյանը։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment