«Ձեռնարկել ենք բոլոր քայլերը՝ ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար»

Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն մայիսի 7-ին ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչին։

«Վարչապետը նշել է, որ կառավարությունը ձեռնարկել է բոլոր քայլերը՝ ընտրություններն ազատ, արդար եւ թափանցիկ կազմակերպելու եւ անցկացնելու  համար՝ հավելելով, որ մասնակից քաղաքական բոլոր ուժերի համար ստեղծվել են հավասար պայմաններ։ Երկրի ղեկավարը կարեւորել է ընտրություններին դիտորդական առաքելությունների արդյունավետ իրականացումը՝ ընդգծելով, որ դրա համար նույնպես բոլոր հնարավորություններն առկա են։ Վարչապետը շեշտել է, որ 2018–ից ի վեր Հայաստանում ընտրություններն անցկացվել են ազատ, արդար, թափանցիկ եւ վստահություն հայտնել, որ առաջիկա ընտրությունները եւս կհամապատասխանեն ժողովրդավարական չափանիշներին: 
«Յանեժ Լենարչիչի խոսքով՝ ԵԱՀԿ անդամ պետությունների շրջանում հայաստանյան ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, Հայաստան է գործուղվել դիտորդական մեծ պատվիրակություն, որի անդամները տեղաբաշխվելու են հանրապետության ամբողջ տարածքով: Նա հույս է հայտնել, որ ընտրությունները կանցկացվեն բարձր մակարդակով եւ միջազգային չափանիշներին համապատասխան», – հաղորդում են կառավարությունից:

Leave a comment