https://arm.sputniknews.ru/20260508/rdi-hajtararats-hradadaric-hetvo-hop-uzhery-264-ukrainakan-ats-en-khvocel-pn-101903585.html
ՌԴ–ի հայտարարած հրադադարից հետո ՀՕՊ ուժերը 264 ուկրաինական ԱԹՍ են խոցել. ՊՆ
ՌԴ–ի հայտարարած հրադադարից հետո ՀՕՊ ուժերը 264 ուկրաինական ԱԹՍ են խոցել. ՊՆ
Sputnik Արմենիա
Մայիսի 8-ից սկսվել է հրադադարը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հաղթանակի օրվա տոնակատարության կապակցությամբ: 08.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-08T08:56+0400
2026-05-08T08:56+0400
2026-05-08T09:01+0400
ռուսաստան
հակաօդային պաշտպանություն (հօպ)
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/17/99100513_0:52:3072:1780_1920x0_80_0_0_026293232b85d7f6cb8d18661e674069.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի– Sputnik. Ռուսաստանի հայտարարած հրադադարից հետո հակաօդային պաշտպանության ուժերը 264 ուկրաինական ԱԹՍ են խոցել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ԱԹՍ–ները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տուլայի, Ուլյանովսկի, Յարոսլավլի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի, Թաթարստանի, Մոսկվայի մարզի տարածքներում, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի վրա։Մայիսի 8-ից սկսվել է հրադադարը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հաղթանակի օրվա տոնակատարության կապակցությամբ: Այն կտևի մինչև մայիսի 10-ը։ Այդ ընթացքում ռուսական կողմը հարվածներ չի հասցնի Ուկրաինայի զինված ուժերի տեղակայման վայրերին և ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված օբյեկտներին։Մայիսի 7-ին Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին սպառնացել է հարվածել Մոսկվայի շքերթին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը զգուշացրել է, որ տոնակատարությունները խափանելու ցանկացած փորձ արձագանք կստանա, և զինվորականները կպատասխանեն Կիևի կենտրոնին հարվածելով:ՌԴ ՊՆ–ն Կիևի բնակիչներին և դիվանագետներին կրկին զգուշացրել է, որ նախապես լքեն քաղաքը
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/17/99100513_0:0:2732:2048_1920x0_80_0_0_9f8a0a101126d2c8e49c76d97459e4f1.jpg.webp
ռուսաստան, հակաօդային պաշտպանություն (հօպ), անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան, հակաօդային պաշտպանություն (հօպ), անօդաչու թռչող սարք (աթս)
Մայիսի 8-ից սկսվել է հրադադարը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հաղթանակի օրվա տոնակատարության կապակցությամբ:
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի– Sputnik. Ռուսաստանի հայտարարած հրադադարից հետո հակաօդային պաշտպանության ուժերը 264 ուկրաինական ԱԹՍ են խոցել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Մայիսի 8–ին՝ Մոսկվայի ժամանակով 0:00-ից մինչև 7:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ հերթապահ միջոցները264 ուկրաինական ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք են ոչնչացրել»,– ասված է հաղորդագրությունում։
ԱԹՍ–ները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տուլայի, Ուլյանովսկի, Յարոսլավլի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի, Թաթարստանի, Մոսկվայի մարզի տարածքներում, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի վրա։
Մայիսի 8-ից սկսվել է հրադադարը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հաղթանակի օրվա տոնակատարության կապակցությամբ: Այն կտևի մինչև մայիսի 10-ը։ Այդ ընթացքում ռուսական կողմը հարվածներ չի հասցնի Ուկրաինայի զինված ուժերի տեղակայման վայրերին և ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված օբյեկտներին։
Մայիսի 7-ին Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին սպառնացել է հարվածել Մոսկվայի շքերթին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը զգուշացրել է, որ տոնակատարությունները խափանելու ցանկացած փորձ արձագանք կստանա, և զինվորականները կպատասխանեն Կիևի կենտրոնին հարվածելով: