«Ալարդինսկայա» հանքավայրում ծխահարում է գրանցվել. տարհանվել է 132 հանքափոր

https://arm.sputniknews.ru/20260507/alardinskaja-hanqavajrum-tskhaharum-e-grancvel-tarhanvel-e-132-hanqapvor-101860557.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67909362_0:0:940:704_1920x0_80_0_0_492d067c831cc27ff312eb8cb6fb5279.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հանք, հանքափոր, ռուսաստան

հանք, հանքափոր, ռուսաստան

Բաժանորդագրվել

Նախնական տվյալներով՝ պատճառը կարող էր լինել մալուխային արտադրանքի բռնկումը։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Կեմերովոյի մարզի Կալտան քաղաքային շրջանի «Ալարդինսկայա» հանքահորում ծխահարում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության, քննչական կոմիտեի և դատախազության մարզային մարմինները:

Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Ծխահարման պահին գետնի տակ եղել է 132 մարդ։ Ռազմականացված լեռնափրկարարական ջոկատի և պատկան ծառայությունների աշխատակիցներն օպերատիվ կազմակերպել են տարհանում, բոլոր հանքափորները դուրս են բերվել հանքահորից, տուժածներ չկան:

Նախնական տվյալներով՝ պատճառը կարող էր լինել մալուխային արտադրանքի բռնկումը։ Հաղորդվում է նաև, որ սարքերը արձանագրել են շմոլ գազի թույլատրելի մակարդակի գերազանցում:

Փաստի առթիվ ստուգումներ են սկսվել։ Կեմերովոյի մարզային դատախազությունը կազմակերպել է արդյունաբերական անվտանգության պահանջներին համապատասխանության ստուգում, իսկ քննչական մարմինները նախաքննական ստուգում են անցկացնում վտանգավոր արտադրական օբյեկտներում անվտանգության պահանջների խախտման հոդվածով:

«Ալարդինսկայա» հանքավայրը գտնվում է Կալտան քաղաքի մոտակայքում և «Ռասպադսկայա» ածխային ընկերության մաս է: Ընկերությունը զբաղվում է կոքսային ածուխի «ԿՍ» ապրանքանիշի արդյունահանմամբ, որը տարեկան կազմում է մոտ 3 միլիոն տոննա: Ածխի պաշարները գերազանցում են 420 միլիոն տոննան, գործող արտադրություններն ունեն ավելի քան 70 կմ ձգվածություն:

Հանքահորում նախկինում տեղի են ունեցել նմանատիպ միջադեպեր։ Մասնավորապես, 2021 թվականի աշնանը ևս արձանագրվել է ծխահարում, այն ժամանակ տարհանվել է ավելի քան 280 մարդ, իսկ տեղամասերից մեկում հայտնաբերվել է ածխաթթու գազի կոնցենտրացիայի գերազանցում։

Leave a comment