ՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողին

 

Opta Analyst սուպերհամակարգիչը Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի կիսաեզրափակիչ փուլի ավարտից հետո թարմացրել է մրցաշարի հաղթողի վերաբերյալ իր կանխատեսումը։

Ըստ աղբյուրի՝ անգլիական գրանդը մեծ շանսեր ունի պատմության մեջ առաջին անգամ նվաճելու գլխավոր եվրագավաթը։

Մայիսի 7-ի դրությամբ Opta Analyst-ը թիմերի հաղթելու շանսերը գնահատում է հետևյալ համամասնությամբ.

  • «Արսենալ» (Անգլիա) – 55,76%
  • ՊՍԺ (Ֆրանսիա) – 44,24%

 

Գլխավոր եվրագավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 30-ին՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։

Leave a comment