ԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times


Միջազգային

ԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել, հայտնում է Financial Times-ը։

Ըստ աղբյուրի, ԵՄ-ն ավելի ու ավելի է հիասթափվում Թրամփի` Ուկրաինայի շուրջ բանակցություններից։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան հայտարարել է, որ դաշինքը «ունի Կիևի աջակցությունը՝ Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններ սկսելու փորձերի համար»։
«Ես բանակցություններ եմ վարում ԵՄ 27 երկրների ղեկավարների հետ՝ որոշելու մեր աշխատանքը կազմակերպելու լավագույն եղանակը և պարզելու, թե ինչ պետք է արդյունավետորեն քննարկենք Ռուսաստանի հետ, երբ ժամանակը գա»,- ասել է Կոստան։
Հրապարակումը գրում է, որ ԵՄ-ում կոնսենսուս չկա այն մասին, թե ով պետք է ներկայացնի դաշինքը նման բանակցություններում։
Ֆրանսիան և Իտալիան նախկինում կոչ էին արել բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ։ Սակայն Գերմանիան դեմ էր դրանց։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment