Տնային կալանքի տակ գտնվողներին կուղեկցեն ընտրատեղամասեր․ ԿԸՀ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

07.05.2026 | 16:28

Արդարադատության նախարարության մեր գործընկերները հավաստիացրել են, որ խնդիրը կարգավորված է և բոլոր այն ՀՀ քաղաքացիները, ովքեր տնային կալանքի տակ են գտնվում և ընտրելու իրավունք ունեն, իրենց իրավունքը կապահովվի, այսինքն՝ իրենց կուղեկցեն տեղամաս: Այս մասին ԿԸՀ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։

«Մի խոսքով, մեզ ասել են, որ խնդիրը լուծված է, ամեն դեպքում մեզ ասում են՝ մի՛ անհանգստացեք, մենք իրենց իրավունքի իրացումը կապահովենք»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment