Լատվիայում դրոն է ընկել նավթաբազայի տարածքում. ՊՆ–ն ենթադրում է` արձակվել է Ուկրաինայից

https://arm.sputniknews.ru/20260507/latviajum-drvon-e-ynkel-navtabazaji-taratsqum-pnn-entadrum-e-ardzakvel-e-ukrainajic-101870439.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Видео полёта украинских БПЛА над Латвией

Sputnik Արմենիա

Видео полёта украинских БПЛА над Латвией

2026-05-07T12:49+0400

true

PT0M26S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/07/101862346_468:0:1908:1080_1920x0_80_0_0_b202a4b19d2d44d78a39c0e45cb450b8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, դրոն, լատվիա, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, видео

տեսանյութեր, տեսանյութ, դրոն, լատվիա, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, видео

Բաժանորդագրվել

Հնարավոր է, որ դրանք արձակվել են ուկրաինական կողմից՝ Ռուսաստանի տարածքին հարվածելու համար։

«Delfi» գործակալությունը, հղում կատարելով պետական հրշեջ-փրկարարական ծառայությանը, հայտնում է, որ Լատվիայի տարածք կրկին անօդաչու թռչող սարքեր են մտել. այս անգամ դրանցից մեկն ընկել է երկրի արևելյան Ռեզեկնե քաղաքի նավթաբազայի տարածքում, երկրորդի ընկնոլու վայրը հստակեցվում է:

«Ռեզեկնեում՝ «SIA East-West Transit» նավթապահեստարանի մասնաճյուղի տարածքում, հայտնաբերվել է ընկած անօդաչու թռչող սարք։ Վնասվել են չորս ռեզերվուարներ, որոնցում այդ պահին նավթամթերք չկար», – ասվում է հաղորդագրության մեջ։

Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը հավանական է համարել, որ դրոնները կարող էին Ուկրաինայի տարածքից արձակվել դեպի Ռուսաստանի թիրախներ, սակայն ընդգծել է, որ «դրանք միայն նախնական ենթադրություններ են»:

«Baltnews»-ի փոխանցմամբ` Լատվիայի իշխանությունները որոշել են չհայտնել Հանրապետությունը գրոհած ԱԹՍ-ների պետական պատկանելության մասին՝ որոշելով նախ քննարկել իրավիճակը «ճգնաժամերի կառավարման նիստում»: Լրատվականը ճշտում է, որ ավելի վաղ մի շարք տելեգրամյան ալիքներում տեղեկություններ են տարածվել գնացքի վրա դրոնների իբր ընկնելու մասին, և որպես ապացույց հրապարակվում է այրվող լոկոմոտիվի տեսանյութը:

Ռուսաստանի տարածաշրջանների օդում գիշերը խոցվել է մոտ 300 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ

2026 թվականի մարտի 25-ին ուկրաինական հեռահար կամիկաձե դրոնները մտել են Լատվիայի տարածք։ Որևէ հստակ արձագանքը պաշտոնական Ռիգայից այդպես էլ չի հնչել։ Հաղորդվել է նաև Լիտվայում և Էստոնիայում ոչնչացված ուկրաինական ԱԹՍ-ների մասին: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Բալթյան երկրների տարածք ավելի ու ավելի հաճախ են սկսել մտնել անօդաչու թռչող սարքեր, ենթադրաբար՝ ուկրաինական: Ավելի ուշ համատեղ հայտարարության մեջ Բալթյան երկրների արտգործնախարարները հերքել են ՌԴ-ի վրա հարձակվելու համար իրենց օդային տարածքն Ուկրաինային տրամադրելը։

Leave a comment