Կործանարար թեզերը սկսել են ակտիվորեն սնուցվել Հայաստանի ներսից. ԼՀԿ–ի նախընտրական խորհրդանիշ վահանի վրա պատկերված են հարձակումների թիրախ դարձած առանցքային արժեքները, ասում է «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
«Ինքնության դեմ պայքարը հասել է աբսուրդի, երբ դպրոցական դասագրքերում Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պատկերը փոխարինում են QR կոդերով։ Եթե երեխայի ձեռքին հեռախոս չկա, նա նույնիսկ չի կարող տեսնել, թե ով է Մաշտոցը», – վրդովվեց Մարուքյանը։
Նրա խոսքով` այս հիմնասյուների պաշտպանության շրջանակում է նա նախագահի պաշտոնում առաջարկել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը, թեև վերջինս ընդգծել էր, որ գոհ է իր հոգևոր ծառայությունից և մտադիր չէ զբաղվել քաղաքականությամբ։ «Մինչև «սուպերվարչապետական» Սահմանադրության փոփոխությունը երկրին անհրաժեշտ է հոգևոր հեղինակություն ունեցող առաջնորդ, որը կկարողանա համախմբել ազգը՝ ի տարբերություն նեղ կուսակցական շահեր հետապնդող քաղաքական գործիչների»։