ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
ԵՄ գագաթնաժողովն իր բնույթով հակառուսական է, քանի որ այն ստեղծվել է Մակրոնի նախաձեռնությամբ 2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ։ Գագաթնաժողովը հիմնականում նախընտրական մեսիջներ տվեց Փաշինյանին, բաց դա երկար ազդեցությունը չի կարող թողնել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Մակրոնը Ֆրանսիայի պատմությունն է կեղծում, նրանք ունեցել են մեծ հեղինակություն ունեցող նախագահներ, որոնք այցելել են Հայաստան, իսկ Պատվո լեգեոնի շքանշանը հեշտությամբ ում պատահի չեն տվել, Մակրոնը դա տվեց Փաշինյանին ցույց տալու, որ գնահատում է նրա հակյառուսական նկրտումները։ Մակրոնը «сбитый летчик» է դարձել, որևէ մեկը նրա հետ լուրջ ծրագրեր չի կազմում, նրա ռեյտինգը իր երկրում 20 տոկոս է, Փաշինյանի նման մեմերի առարկա է դարձել»,-մեկնաբանեց քաղտեխնոլոգը։