Անընդունելի է Զելենսկուն Ռուսաստանին սպառնալու հարթակ տալը. ՀՀ դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ

Բաժանորդագրվել

Լրացվում է

ՌԴ–ում ՀՀ դեսպանին կանչել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն. Արսենյանին ասել են, որ Զելենսկուն Ռուսաստանի դեմ ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու հարթակ տրամադրելն անընդունելի է:

Այսօր Գուրգեն Արսենյանը նախարարությունում հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ։

Դեսպանը խոստացել է արդյունքները զեկուցել Երևանին։ Ընդգծվել է, որ Մոսկվան արդարացիորեն վրդովված է և համարում է, որ վերոնշյալ այցելուի անպարկեշտ վարքագծի վերաբերյալ Երևանի կողմից պատշաճ բացասական գնահատականի բացակայությունը անհամատեղելի է հայ–ռուսական հարաբերությունների գործընկերային բնույթի հետ։

Leave a comment