Լատվիայով թռչող ուկրաինական դրոնները փորձել են հարձակվել Սանկտ Պետերբուրգի վրա

https://arm.sputniknews.ru/20260507/latviajvov-trchvogh-ukrainakan-drvonnery-pvordzel-en-hardzakvel-sankt-peterburgi-vra-101883873.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/10/59711491_0:280:960:1000_1920x0_80_0_0_5d9e92806ef4c00e21f76beb1d5f421e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լատվիա, սանկտ պետերբուրգ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան

լատվիա, սանկտ պետերբուրգ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան

Բաժանորդագրվել

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերից մեկը մտել է Ռուսաստանի տարածք և Պսկովից 78 կմ հարավ-արևելք խոցվել է ՀՕՊ-ի կողմից:

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը այսօր փորձել են հարձակվել Սանկտ Պետերբուրգի շրջանում քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների վրա։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«2026 թվականի մայիսի 7-ին Ուկրաինայի զինված ուժերը Սանկտ Պետերբուրգ քաղաքի շրջանում քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների վրա ահաբեկչական հարձակման փորձ են ձեռնարկել», – ասված է հաղորդագրության մեջ:

Ընդ որում, նշվում է, որ ուկրաինական դրոններն օգտագործել են Լատվիայի օդային տարածքը։

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ այսօր գիշեր ռադիոտեխնիկական հետախուզության միջոցները Լատվիայի օդային տարածքում 8 անօդաչուներից բաղկացած խումբ են հայտնաբերել: Միաժամանակ ռուսական վերահսկող համակարգերը Լատվիայի երկնքում ֆիքսել են երկու ֆրանսիական «Rafale» կործանիչ և երկու «F-16»:

Անօդաչու թռչող սարքերից մեկը մտել է ռուսական տարածք և Պսկովից 78 կմ հարավ-արևելք խոցվել է ՀՕՊ միջոցներով։ Բեկորների փորձաքննությունը ցույց է տվել, որ դա եղել է Ուկրաինայի զինված ուժերի Ան-196 «Լյուտի» ԱԹՍ։

Մնացած 5 ուկրաինական դրոններից մեկը, ինչպես հայտնում է «Delfi» գործակալությունը, ընկել է Լատվիայի արևելյան Ռեզեկնա քաղաքի նավթաբազայի տարածքում (պահուստարանը դատարկ է եղել), իսկ մյուս 4-ը Լատվիայի տարածքում ռադարների էկրաններից անհետացել են։

Leave a comment