Կենտրոնական բանկը կրճատում է քարտային վճարումների միջնորդավճարները

Կենտրոնական բանկը սահմանափակել է բանկային քարտերով կատարած վճարումների միջնորդավճարների առավելագույն չափերը:

Մարտի 1-ից միջնորդավճարը միջինում կկրճատվի գրեթե կիսով չափ։ Նոր դրույթների համաձայն՝

Arca քարտերով վճարումների միջնորդավճարը կլինի 0.5%

Միջազգային քարտերով վճարումների միջնորդավճարը՝ 0.9%

Այս փոփոխությունը Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը այսօր հրապարակել է, նշելով, որ այն կթեթևացնի սպառողների ֆինանսական բեռը և կնպաստի քարտային վճարումների ավելի լայն կիրառմանը:

Leave a comment