Երևանը շարունակում է հավատարիմ մնալ երկու աթոռի վրա նստելու քաղաքականությանը. ՌԴ նախագահի օգնական

Հայաստանի իշխանությունները շարունակում են հավատարիմ մնալ երկու աթոռի վրա նստելու քաղաքականությանը։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ցավոք, Երևանը դեռևս փորձում է պահպանել, ինչպես ես կասեի, երկու աթոռի վրա նստելու քաղաքականությունը։ Որքան ժամանակ նրանք կարող են պահպանել այս դիրքը, այսպես ասած, չգիտեմ։ Բայց այս ամենը, իհարկե, վնասակար է մեր երկկողմ հարաբերությունների զարգացման համար, որոնք այդքան օգտակար են և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի համար», – լրագրողների հետ զրույցում ասել է Ուշակովը։

Նա նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները նույնիսկ ավելի շահավետ են Երևանի համար, քան Մոսկվայի։

«Շատ առումներով, բարենպաստ իրավիճակը, մասնավորապես՝ Հայաստանի տնտեսական զարգացման հետ կապված, կապված է մեր երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացման հետ, մասնավորապես՝ Հայաստանի փոխգործակցության հետ ԵԱՏՄ-ի շրջանակներում», – ընդգծել է Ուշակովը։

ՌԴ նախագահի օգնականը հիշեցրել է, որ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը վերջերս լուրջ բանակցություններ են վարել Մոսկվայում։ «Այդ բանակցությունների ընթացքում բոլոր կետերը ամրագրվել են», – հավելել է նա։

–00—ՅՄ

Leave a comment