Իրանը դեռ ԱՄՆ-ին չի ուղարկել հակամարտության դադարեցման վերաբերյալ առաջարկի պատասխանը․ ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20260507/irany-der-amn-in-chi-ugharkel-hakamartutjan-dadarecman-veraberjal-arajarki-pataskhany-agn-101897712.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0d/87772140_0:0:743:557_1920x0_80_0_0_3628265dad8207fe658abe553e5736fc.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, հրադադար

իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, հրադադար

Բաժանորդագրվել

Իրանական դիվանագիտության ղեկավարն ավելի վաղ նշել էր, որ Թեհրանին կբավարարի միայն Վաշինգտոնի հետ արդարացի և համապարփակ գործարքը:

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Իրանն ուսումնասիրում է հակամարտության դադարեցման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը, Թեհրանը դեռ որոշում չի կայացրել և պատասխան չի ուղարկել Վաշինգտոնին: Այս մասին, ինչպես հայտնում է Tasnim-ը, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:

«Իրանն այժմ ուսումնասիրում է Պակիստանի միջնորդությամբ փոխանցված ուղերձները: Իրանը դեռ որոշում չի կայացրել, ամերիկյան կողմին պատասխան դեռ չի տրվել»,-նշել է Բաղային:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին նշել էր, որ Թեհրանին կբավարարի միայն Վաշինգտոնի հետ արդարացի և համապարփակ գործարքը: Նախարարությունից նաև հայտնել էին, որ Վաշինգտոնի խաղաղության առաջարկը բաղկացած է 14 կետից:

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ագրեսիայի զոհ է դարձել ավելի քան 3 հազար մարդ: Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարել են կրակի դադարեցման մասին: Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն ավարտվեցին անարդյունք, ընդ որում մարտական գործողությունների վերսկսման մասին չհաղորդվեց, սակայն Միացյալ Նահանգները սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը:

Leave a comment