9 նախարարները, Փաշինյանի 3 օգնականները, 6 մարզպետները և այլ պաշտոնյաներ արձակուրդ կմեկնեն

Քաղաքականություն

07.05.2026 | 18:22

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 7-ին, որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն՝ մայիսի 8-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում արձակուրդ են մեկնելու՝

  • Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը,
  • Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը,
  • Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,
  • Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը,
  • Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը,
  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը,
  • Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը,
  • Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը,
  • Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը,
  • Վարչապետի օգնական Արսեն Միխայլովը,
  • Վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը,
  • Վարչապետի օգնական Դավիթ Գևորգյանը,
  • Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը,
  • Վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը,
  • Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը,
  • Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը,
  • Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը,
  • Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը,
  • Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը,
  • Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը,
  • Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը,
  • Վարչապետի արարողակարգի պատասխանատու Եսթեր Սահակյանը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը և կառավարության անդամների մեծ մասը մայիսի 8-ից կլինեն արձակուրդում՝ ընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով։

Նշենք՝ ՀՀ-ում գործում է 12 նախարարություն, նախարարներից 9-ը արձակուրդ են մեկնելու։

Leave a comment