Մայիսի 7-ի բիզնես լուրերը | ABNews

ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը կհյուրընկալի «Concours Mondial de Bruxelles – 2026»-ը

Կառավարությունը մրցույթի կազմակերպման համար հատկացրել է 684 մլն դրամ։ Ակնկալվում է հարյուրավոր միջազգային փորձագետների և պատվիրակների այց Հայաստան։

Խստացվել են ռազմական արտադրանքի շրջանառության պահանջները

Սահմանվել են նոր իրավական նորմեր, որոնք թույլ են տալիս մերժել լիցենզիաները, եթե դրանք վտանգ են ներկայացնում ազգային անվտանգությանը։

ՆԳՆ-ում ամփոփվել են առաջին եռամսյակի վերահսկողական արդյունքները

2026-ի առաջին եռամսյակում իրականացվել է 532 ծառայողական քննություն, կիրառվել է 90 կարգապահական տույժ։

Առաջարկվում է 13 մլրդ դրամ ուղղել ճանապարհների նորոգմանը

Ծրագիրը նախատեսում է 58 կմ ճանապարհի նորոգում՝ ներառյալ միջպետական, հանրապետական և մարզային հատվածներ։

Արաքս գետի ավազից արդյունահանման համար հատկացվել է 25.2 մլն դրամ

Ֆինանսավորումը կուղղվի նախագծա-հաշվարկային փաստաթղթերի մշակմանը՝ ապահովելու արդյունահանման կարգավորված գործընթացը։


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Պենտագոնը 500 մլն դոլար կներդնի արհեստական բանականության մեջ

Scale AI-ը կդառնա ԱՄՆ ռազմական տվյալների մշակման հիմնական գործընկերը՝ արագացնելու որոշումների կայացումը։

ԵՄ-ն պարտադրում է փոխհատուցել չեղարկված չվերթները

Վառելիքի պակասի պատճառով չեղարկված հազարավոր չվերթների համար ավիաընկերությունները պետք է փոխհատուցում տրամադրեն ուղևորներին։

Warner Bros. Discovery-ն կրել է 2.9 մլրդ դոլարի վնաս

Վնասը կապված է Paramount-ի հետ գործարքի և գովազդային եկամուտների նվազման հետ։

OECD երկրներում գնաճը կտրուկ արագացել է

Մարտին էներգակիրների գների աճը հանգեցրել է գնաճի բարձրացման՝ հատկապես զարգացած երկրներում։

Leave a comment