Վեդիում անչափահասների բռնության գործի շրջանակում ՆԳՆ պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից

Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքում անչափահասների նկատմամբ սեռական բռնության գործի շրջանակում ՆԳՆ ոստիկանությունից պաշտոնյաներ են աշխատանքից ազատվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանն ազատվել են պաշտոններից»,- հայտնեց Սարգսյանը։

Հիշեցնենք` Վեդիում մանկապղծության գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ, նրանք ձերբակալվել են։
Վեդիում մանկապղծության գործում ներգրավված է 3 անձ․ փաստաբանը մանրամասներ է հայտնում

Leave a comment