2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ


Լուրեր |


Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2026 թվականի ապրիլ ամսվա շուկայական տվյալները։ Ամսվա ընթացքում պահպանվել է դինամիկ առևտրային միջավայրը՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը և շուկայական ակտիվությունը։

Ապրիլին Հայաստանի
ֆոնդային բորսայի
պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 1206 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 62 գործարք՝ ավելի քան 224 մլրդ ՀՀ դրամ ծավալով։

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 195% աճ նախորդ
տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով ավելի քան    23
5 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 1732
գործարք՝ ապրիլի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 204 կորպորատիվ
պարտատոմսերով։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ
առողջ պահանջարկը։

Բաժնետոմսերի շուկայում առևտրի ծավալը կազմել է շուրջ 5915 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 470 մլրդ
ՀՀ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առևտրի ծավալը
աճել է 287%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 170 գործարք։

Ռեպո գործարքների
ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 18.1
մլրդ ՀՀ դրամ: Ապրիլ ամսին կնքվել է 200 ռեպո գործարք, ինչը
գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 221%-ով։

Ապրիլին ՀՖԲ արտարժույթի շուկայում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակման 5
գործարք՝ շուրջ 364 մլն ՀՀ դրամ ծավալով։ Ամսվա ընթացքում փոխարժեքի գինը ձևավորվել
է 370
75-ից
376
5 դրամի միջակայքում։

Ամսական տվյալների համեմատական
գրաֆիկները կարող եք տեսնել AMX-ի պաշտոնական
կայքում:

Leave a comment