https://arm.sputniknews.ru/20260507/erevanum-sharunakum-en-erku-atvori-vra-nstelu-qaghaqakanutjuny-ushakvov-101892552.html
«Երևանում շարունակում են «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականությունը». Ուշակով
«Երևանում շարունակում են «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականությունը». Ուշակով
Sputnik Արմենիա
Հայաստանի բարենպաստ տնտեսական վիճակը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ սերտ տնտեսական հարաբերություններով։ 07.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-07T18:12+0400
2026-05-07T18:12+0400
2026-05-07T18:12+0400
հայաստան
ռուսաստան
եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/12/85911254_0:0:1600:900_1920x0_80_0_0_a8e03f2860057be5f3d20d5e891b5d83.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Հայաստանի իշխանությունները շարունակում են «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականությունը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը` մեկնաբանելով Երևանում տեղի ունեցած վերջին միջոցառումները, այդ թվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը::Ուշակովը նշել է, որ ապրիլին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ քննարկվել ու պարզաբանվել են բոլոր հարցերը։Ուշակովն այսպիսով պատասխանել է այն հարցին, թե Մոսկվայում ինչպես են ընկալել Երևանի վերջին միջոցառումները, այդ թվում՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը, և արդյոք Կրեմլում դա չեն դիտարկում որպես Ռուսաստանի հետ գործակցությունը խզելու ճանապարհ:«Այս ամենը, իհարկե, վնասում է մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը, որոնք այնքան շահավետ են թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի համար: Ես կասեի, որ դա ավելի շահավետ է մեր հայ ընկերների համար, քան նույնիսկ մեզ համար»,- հավելել է նա:ՌԴ նախագահի օգնականը հիշատակել է բարենպաստ իրավիճակը, մասնավորապես՝ տնտեսական զարգացման հարցում: Այդ իրավիճակը մեծապես կապված է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի սերտ տնտեսական հարաբերությունների հետ:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/12/85911254_348:0:1548:900_1920x0_80_0_0_a56d80b641b8f1afbb829b1fbb52a003.jpg.webp
հայաստան, ռուսաստան, եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով
հայաստան, ռուսաստան, եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով
Հայաստանի բարենպաստ տնտեսական վիճակը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ սերտ տնտեսական հարաբերություններով։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Հայաստանի իշխանությունները շարունակում են «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականությունը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը` մեկնաբանելով Երևանում տեղի ունեցած վերջին միջոցառումները, այդ թվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը::
Ուշակովը նշել է, որ ապրիլին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ քննարկվել ու պարզաբանվել են բոլոր հարցերը։
«…Բայց Երևանում, ցավոք, փորձում են շարունակում են «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականություն վարել: Թե որքան երկար կարելի է մնալ նման դիրքում, ես չգիտեմ»,- ասել է նախագահի օգնականը:
«Այս ամենը, իհարկե, վնասում է մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը, որոնք այնքան շահավետ են թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի համար: Ես կասեի, որ դա ավելի շահավետ է մեր հայ ընկերների համար, քան նույնիսկ մեզ համար»,- հավելել է նա:
ՌԴ նախագահի օգնականը հիշատակել է բարենպաստ իրավիճակը, մասնավորապես՝ տնտեսական զարգացման հարցում: Այդ իրավիճակը մեծապես կապված է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի սերտ տնտեսական հարաբերությունների հետ: