ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են ԱԲ-ի շուրջ բանակցությունների մեկնարկը

Վաշինգտոնն ու Պեկինը դիտարկում են արհեստական բանականության վերաբերյալ պաշտոնական բանակցությունների մեկնարկի հնարավորությունը: Այս մասին հայտնել է Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Այս քննարկումները կարող են նաև ընդգրկվել հաջորդ շաբաթ Պեկինում կայանալիք ամերիկա-չինական գագաթնաժողովի օրակարգում, որին կմասնակցեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՉԺՀ նախագահ Սի Ցզինփինը։

WSJ-ի նյութում նշվում է, որ երկու կողմերի համար առանցքային թեմաները կլինեն ԱԲ մոդելների անկանխատեսելի վարքագծի հետ կապված հնարավոր ռիսկերը, ինքնավար ռազմական համակարգերը, ինչպես նաև ոչ պետական կառույցների կողմից ԱԲ-ի կիրառմամբ կիբերհարձակումները։

WSJ-ի տվյալներով՝ ԱԲ-ի շուրջ բանակցություններում ամերիկյան կողմը կգլխավորի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, մինչդեռ Պեկինը դեռևս չի նշանակել իր ներկայացուցիչը։

Նախատեսվող բանակցությունները տեղի են ունենում այն ֆոնին, երբ աճում է ուշադրությունը արհեստական բանականության կիրառման նկատմամբ՝ ինքնավար զենքերում և լայնածավալ կիբերհարձակումներում։

ԱԲ ոլորտի Anthropic ստարտափը վերջերս որոշել է բաց հասանելիությամբ չթողարկել իր ամենաառաջադեմ Mythos մոդելը՝ նշելով, որ այն կարող է հեշտացնել լայնածավալ կիբերհարձակումների իրականացումը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment