Իմ պաշտոնավարման ժամանակ որևէ մեկը հնարավորություն չի ունենալու ընտրությունները կեղծելու. Վահագն Հովակիմյան

Իմ պաշտոնավարման ժամանակ որևէ մեկը հնարավորություն չի ունենալու ընտրությունները կեղծելու. Վահագն Հովակիմյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պաշտոնականը դիրքը առավելության նպատակով օգտագործելը քրեական հանցագործություն է: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ ներկայացնելով նախընտրական քարոզչության կանոնները  և պատասխանելով պաշտոնական դիրքի չարաշահման խնդիրների հարցերին:

«Ես արդեն երեքուկես տարի է ԿԸՀ նախագահ եմ, բերեք մեկ փաստ, որ ես իմ պաշտոնը օգտագործել եմ, կամ ի պաշտոնե արել եմ մի գործողություն, որը, իմ ընկերներին, ազգագակներին կամ որևէ մեկին առավելություն է տվել։ Ես՝ այո ունեմ ընտանիք, մեծացել եմ ծառայողների ընտանիքում,  որբ չեմ եղել, ունեմ շատ ընկերներ, և այդ ընկերների զգալի մասը նաև լրագրողներ են, սա ես ասում եմ կապերի հետ կապված։ Ես դաստիարակվել եմ, այնպես, որ ազնիվ ապրելն է միայն բարոյական ու ես իմ ամբողջ գործունեության ընթացքում ձգտել եմ ապրել ազնիվ»-ասաց նա:

Ըստ նրա, շատ դեպքերում մարդիկ իրենց պաշտոնը, իշխանությունը ընկալում են այնպես, որ եթե օրինակ իրենք ունենան պաշտոն կամ իշխանություն, իրենց համար կարող են անել ամեն բան:

«Ես խորհրդարանում ասել եմ, որ պաշտոնավարելու եմ հանուն ՀՀ-ի և իմ պաշտոնավարման ժամանակ ընտրությունները լինելու են ազատ, արդար և թափանցիկ, որևէ մեկը հնարավորություն չի ունենալու ընտրությունները կեղծելու՝ կլինի Ազգային Ժողով,  Ավագանի, թե մեծամասնական համայնքի ղեկավար»- հավելեց Վահագն Հովակիմյանը:

 

Leave a comment