Քաղաքագետ Էդգար Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․
#ՔՊ համամասնական ցուցակով իմ առաջադրման մասին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմակից ընկերներ, հարգելի պատվիրակներ,
Ինչպես արդեն տեղեկացրել էի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ իմ թեկնածությունը հաստատվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում։
Օգտվելով առիթից, կրկին շնորհակալություն եմ հայտնում կուսակցության վարչությանն իմ թեկնածությունը հաստատելու համար, ինչպես նաև, հայցում եմ ձեր վստահության քվեն առաջիկայում սպասվող ներկուսակցական քվեարկությանը, ինչը հնարավորություն կտա, արդեն խորհրդարանում, պայքարել այն նպատակների իրականացման համար, որոնք մեր առջև դրել ենք, առնվազն, 2018 թվականից։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սիրելի ընկերներ, հարգելի պատվիրակներ, 2026 թվականը վճռորոշ և շրջադարձային տարի է լինելու մեր երկրի համար և հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ՔՊ հաղթանակը նաև մեր երկրի հաղթանակն է՝ իրական, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստան կառուցելու ճանապարհին ու իմ առաջադրմամբ ցանկանում եմ իմ մասնակցությունն ունենալ այդ կարևոր հաղթանակի կերտման գործում։
Այս գիտակցումով, բոլորիս մաղթում եմ թիմային աշխատանք և վճռական հաղթանակ՝ հանուն մեր պետականության։
Հարգանքով՝ Էդգար Առաքելյան