«Ռուսական հասարակությունն խոր զայրույթով ոչ միայն տեսան, այլև հիշեցին այն փաստը, որ Հայաստանը, որին մենք համարում ենք բարեկամական, եղբայրական երկիր, հարթակ ծառայեց ահաբեկչի, նեոնացիստական ռեժիմի առաջնորդի համար, որին Երևանում բավական ջերմ ընդունեցին », – ասել է Զախարովան, ում խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Զելենսկին օգտվեց հայ տանտերերի նման դժվար ընկալելի սիրալիրությունից՝ իր ռուսատյաց հարձակումների համար», – ավելացրել է Զախարովան։
«Հիանալի է, որ Զելենսկին այցելեց Երևան։ Թող Հայաստանի քաղաքացիները տեսնեն, թե ով է Բրյուսելի համար իրենց հաջողված քաղաքականության խորհրդանիշը։ Զելենսկու Երևան ժամանումը Հայաստանի քաղաքացիներին ցույց տվեց այն ապագան, որը նրանց համար պատրաստել է Եվրամիությունը», – ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
РИА Новости-ն մեջբերում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկ այլ հայտարարություն.
«Հայաստանի ղեկավարությունը վերջին այցերի ժամանակ Մոսկվայում երաշխավորել էր, որ Ռուսաստանի դեմ որևէ քայլ չի ձեռնարկի։ Եթե երաշխիքների հետ այդպես են վարվում, դա նշանակում է, որ ոչ միայն Մոսկվայում և ոչ միայն Ռուսաստանի քաղաքացիների հետ է Հայաստանի ղեկավարությունը այդպես վարվում՝ չպահելով իր խոստումները»։
«Ռուսաստանում հիշեցին, որ Երեւանը հարթակ տրամադրեց ահաբեկիչ Զելենսկուն»
Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ ռուսական հասարակությունում «հիշեցին, որ Հայաստանը հարթակ տրամադրեց ահաբեկիչ Վլադիմիր Զելենսկուն»։