Զվարճալի է․ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի` ընտրություններում հաղթելու հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

07.05.2026 | 14:35

«Զվարճալի է լսել, որ որևէ մեկը, որը ընդհանրապես թեկնածու չէ և չի կարող լինել, հայտարարում է, որ ինքը ընտրություններում հաղթելու է»,- այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Անդրադառնալով իր վարկանիշի վերաբերյալ դիտարկումներին՝ կառավարության ղեկավարը հղում արեց հանրային հարցումներին։ 

«Բոլոր հրապարակված հարցումների համաձայն՝ մեր վարկանիշը առնվազն կրկնակի ավելի է ամենաբարձր վարկանիշ ունեցող ընդդիմադիր ուժից։ Դա մենք չենք ասում, հրապարակված տվյալներ են»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment