https://arm.sputniknews.ru/20260507/isk-um-mandatn-e-hh-qaghaqacineri-pashtpanutjuny-ruben-vardanjany-anahit-manasjanin-101881831.html
Իսկ ո՞ւմ մանդատն է ՀՀ քաղաքացիների պաշտպանությունը․ Ռուբեն Վարդանյանը՝ Անահիտ Մանասյանին
Իսկ ո՞ւմ մանդատն է ՀՀ քաղաքացիների պաշտպանությունը․ Ռուբեն Վարդանյանը՝ Անահիտ Մանասյանին
Sputnik Արմենիա
Վարդանյանի խոսքով՝ ինչ օրս բանտարկյալներին ամենաանհրաժեշտ իրերը փոխանցելու նորմալ մեխանիզմ կազմակերպված չէ, կան մարդիկ, որոնքարդեն ավելի քան մեկ տարի ոչինչ չեն… 07.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-07T15:11+0400
2026-05-07T15:11+0400
2026-05-07T15:14+0400
ռուբեն վարդանյան
բանտ
բաքու
հայաստան
հհ միպ
մարդու իրավունքների պաշտպան (միպ)
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/09/96711054_0:49:945:581_1920x0_80_0_0_8e6fc44f647f1e798a8509f9830a390e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ Եթե Ադրբեջանի բանտերում գտնվող հայ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մանդատի մեջ չի մտնում, ապա ո՞ւմ մանդատն է սա։ Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցում պատասխանել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։Ինչպես հայտնել ենք, Ադրբեջանում 20 տարվա ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի միջոցով հայտնել էր, որ զրուցել է Ադրբեջանի օմբուդսման Սաբինա Ալիևայի հետ, որն ասել է` Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ քննարկել է նրա՝ Բաքու այցելելու հնարավորությունը։ Ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել այցի կազմակերպմանը։ Ռուբեն Վարդանյանն ուղերձով դիմել էր Մանասյանին` խնդրելով դիտարկել նրա, իր կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի և մյուս հայ բանտարկյալների հարազատների այցը Բաքու։Ավելի ուշ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարեց, որ Բաքու այցելելու պաշտոնական առաջարկ չի ստացել։ Միաժամանակ նաև հայտնեց, որ ՀՀ ՄԻՊ–ը պետության անունից չի կարող և չի վարում բանակցություններ, չի իրականացնում պետության արտաքին քաղաքականություն։Ռուբեն Վարդանյանն իր հեռախոսազրույցում մի քանի հարց է բարձրացրել․Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ կան մարդիկ, որոնք Բաքվի բանտերում պահվում են արդեն վեց տարի։ Այս ընթացքում Հայաստանի կառավարությունն այդպես էլ չի կարողացել նրանց հետ կայուն և հասկանալի կապի մեխանիզմ ստեղծել՝ ո՛չ երրորդ կողմի` Բաքվում այլ պետությունների դեսպանատների, ո՛չ միջազգային կազմակերպությունների միջոցով։
բաքու
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/09/96711054_53:0:893:630_1920x0_80_0_0_1a9cf7dc106a077d7ce902aeb2755846.jpg.webp
ռուբեն վարդանյան, բանտ, բաքու, հայաստան, հհ միպ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, «զայեդ» մարդկային եղբայրության մրցանակ
ռուբեն վարդանյան, բանտ, բաքու, հայաստան, հհ միպ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, «զայեդ» մարդկային եղբայրության մրցանակ
Վարդանյանի խոսքով՝ ինչ օրս բանտարկյալներին ամենաանհրաժեշտ իրերը փոխանցելու նորմալ մեխանիզմ կազմակերպված չէ, կան մարդիկ, որոնքարդեն ավելի քան մեկ տարի ոչինչ չեն ստանում։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ Եթե Ադրբեջանի բանտերում գտնվող հայ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մանդատի մեջ չի մտնում, ապա ո՞ւմ մանդատն է սա։ Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցում պատասխանել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։
Ինչպես հայտնել ենք, Ադրբեջանում 20 տարվա ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի միջոցով հայտնել էր, որ զրուցել է Ադրբեջանի օմբուդսման Սաբինա Ալիևայի հետ, որն ասել է` Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ քննարկել է նրա՝ Բաքու այցելելու հնարավորությունը։ Ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել այցի կազմակերպմանը։ Ռուբեն Վարդանյանն ուղերձով դիմել էր Մանասյանին` խնդրելով դիտարկել նրա, իր կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի և մյուս հայ բանտարկյալների հարազատների այցը Բաքու։
Ավելի ուշ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարեց, որ Բաքու այցելելու պաշտոնական առաջարկ չի ստացել։ Միաժամանակ նաև հայտնեց, որ ՀՀ ՄԻՊ–ը պետության անունից չի կարող և չի վարում բանակցություններ, չի իրականացնում պետության արտաքին քաղաքականություն։
Ռուբեն Վարդանյանն իր հեռախոսազրույցում մի քանի հարց է բարձրացրել․
Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ կան մարդիկ, որոնք Բաքվի բանտերում պահվում են արդեն վեց տարի։ Այս ընթացքում Հայաստանի կառավարությունն այդպես էլ չի կարողացել նրանց հետ կայուն և հասկանալի կապի մեխանիզմ ստեղծել՝ ո՛չ երրորդ կողմի` Բաքվում այլ պետությունների դեսպանատների, ո՛չ միջազգային կազմակերպությունների միջոցով։