Մակրոնը եկավ, Փաշինյանին «զասոս դրեց». Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

07.05.2026 | 14:23

Պուտինը իր կարծիքը հայտնեց, Մակրոնը եկավ Փաշինյանին «զասոս» դրեց, դրանով իր կարծիքը հայտնեց: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։

Հարցին նա անդրադարձավ Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումից, և ընտրությունների, այդ թվում՝ դրա վերաբերյալ ՌԴ նախագահի մեկնաբանության մասին խոսելիս։

«Հիմա եթե մենք սկսենք ամեն օր քննարկել տարբեր երկրների ղեկավարների խոսույթը, ում հետ մենք շուտով աշխատելու ենք և ստեղծելու ենք լավ հարաբերություններ, ես դա կոռեկտ չեմ համարում:

Ես ասել եմ՝ Փաշինյանի իշխանության կատարած ապօրինությունների մասին այսօր խոսում է ամբողջ աշխարհը: Ռուսաստանում դա արվեց ամենաբարձր մակարդակով: Դա չի նշանակում, որ մենք չգիտենք Մակրոնը ինչ է ասել Փաշինյանին: Այ որ իմանանք ինչ է ասել, կտեսնեք, որ նորից խոսել են անարդարություններից, ապօրինություններից»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment