https://arm.sputniknews.ru/20260507/pashinjany-khvostacav-majisi-28-in-cujc-tal-fransiakan-zenqy-101874825.html
Փաշինյանը խոստացավ մայիսի 28–ին ցույց տալ ֆրանսիական զենքը
Փաշինյանը խոստացավ մայիսի 28–ին ցույց տալ ֆրանսիական զենքը
Sputnik Արմենիա
Փաշինյանը պատասխանել է հարցին, թե թե ինչ էական բան է արել Էմանուել Մակրոնը հայաստանի համար։ 07.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-07T13:48+0400
2026-05-07T13:48+0400
2026-05-07T13:56+0400
հայաստան
ֆրանսիա
զենք
սպառազինություն
էմանուել մակրոն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0a/99691904_0:87:1670:1026_1920x0_80_0_0_923e11587d480496ad0623ed4474becb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի–Sputnik. Մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում կցուցադրվի Ֆրանսիայից ստացած զենքը: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում` պատասխանելով հարցին, թե ինչ էական բան է արել Էմանուել Մակրոնը Հայաստանի համար։Նշենք, որ սպառազինության ցուցադրությունը նախատեսվում է մայիսի 28-ին Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ։Հայաստանը վերջին տարիներին Ֆրանսիայի հետ մի քանի պայմանագիր է ստորագրել սպառազինությունների գնման վերաբերյալ։ Ձեռք է բերվել Caesar ինքնագնաց հաուբիցներ, դյուրակիր ԶՀՀ-ներ, ռադարներ, «Բաստիոն» զրահամեքենաներ և այլն:Հիշեցնենք, որ Էմանուել Մակրոնը Հայաստան է ժամանել մայիսի 3-ին՝ մասնակցելու Եվրոպական երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Դրանից հետո մեկնարկել է նրա պետական այցը Հայաստանի Հանրապետություն:Ֆրանսիայի նախագահը զբոսնել է Երևանում, հասցրել 2 անգամ առավոտյան վազել Կենտրոն վարչական շրջանում, այցելել Ծիծեռնակաբերդ և Մատենադարան։ Մայիսի 5–ն էլ նա մեկնել է Գյումրի։
ֆրանսիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0a/99691904_93:0:1577:1113_1920x0_80_0_0_6446673d4bcb5a386be3e03c9e93a4aa.jpg.webp
հայաստան, ֆրանսիա, զենք, սպառազինություն, էմանուել մակրոն, նիկոլ փաշինյան
հայաստան, ֆրանսիա, զենք, սպառազինություն, էմանուել մակրոն, նիկոլ փաշինյան
Փաշինյանը պատասխանել է հարցին, թե թե ինչ էական բան է արել Էմանուել Մակրոնը հայաստանի համար։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի–Sputnik. Մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում կցուցադրվի Ֆրանսիայից ստացած զենքը: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում` պատասխանելով հարցին, թե ինչ էական բան է արել Էմանուել Մակրոնը Հայաստանի համար։
«Ինչի՞ պատմեմ, ցույց կտամ… հուսով եմ` մայիսի 28-ին Երևանում կլինեք, տեղ գնացած չեք լինի, տեսախցիկները փչացած չեն լինի, հոսանքը անջատված չի լինի, Առինջում մեծ ու կարևոր միջոցառում չի լինի, կգաք, կտեսնեք»,– ասաց նա։
Նշենք, որ սպառազինության ցուցադրությունը նախատեսվում է մայիսի 28-ին Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ։
Հայաստանը վերջին տարիներին Ֆրանսիայի հետ մի քանի պայմանագիր է ստորագրել սպառազինությունների գնման վերաբերյալ։ Ձեռք է բերվել Caesar ինքնագնաց հաուբիցներ, դյուրակիր ԶՀՀ-ներ, ռադարներ, «Բաստիոն» զրահամեքենաներ և այլն: