Իմ ինստագրամի և տիկ-տոկի հետևորդ բազմաթիվ ռուսաստանցիներ խոստացել են, որ այցելելու են Հայաստան, և իրականացնում են խոստումները․ վարչապետ

Իմ ինստագրամի և տիկ-տոկի հետևորդ բազմաթիվ ռուսաստանցիներ խոստացել են, որ այցելելու են Հայաստան, և իրականացնում են խոստումները․ վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Զարմանալի բաներ են տեղի ունենում։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2026 թվականի ապրիլին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա ապրիլի համեմատությամբ 39 տոկոս աճ է ունեցել և հունվար-ապիլին զբոսաշրջիկներ թիվը նախորդ տարվա հունվար-ապրիլի նկատմամբ 34 տոկոս աճ է ունեցել»,-ասաց նա և նշեց, որ  մի քանի անգամ հարցրել է ճի՞շտ է այս թիվը։

«Իմ, մասնավորապես, ինստագրամի և տիկ-տոկի հետևորդ ռուսաստանցիներից բազմաթիվ մարդիկ խոստացել են, որ այս տարի այցելելու են Հայաստան, փաստորեն իրականացնում են իրենց խոստումները»,-ասաց նա։

Վարչապետն ասաց, որ Վրաստանից էլ զբոսաշրջիկների հոսքերի աճ կա, ինչը ուրախալի  է։ Նա համոզմունք հայտնեց, որ այս տարվա  արդյունքներով  զբոսաշրջիկների թիվը 2023 թվականի արդյունքներին կգերազանցենք։ «Այս թվերը նշանակում են, որ զբոսաշրջային բում ունենք և երկրորդ  շարունակվելու է և աճելու է»,-ասաց նա։

Leave a comment