https://arm.sputniknews.ru/20260507/hajastann-ukrainaji-harcum-rusastani-dashnakicy-che-pashinjan-101876422.html
Հայաստանն Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ. Փաշինյան
Հայաստանն Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ. Փաշինյան
Sputnik Արմենիա
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդն այսօր հայտարարեց, որ Զելենսկուն հյուրընկալելը ՀՀ իշխանության կողմից հիմարություն էր իր դաշնակցի և սրիկայություն՝ հայ… 07.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-07T14:18+0400
2026-05-07T14:18+0400
2026-05-07T14:18+0400
նիկոլ փաշինյան
սամվել կարապետյան
վլադիմիր զելենսկի
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/04/101748976_0:0:1670:940_1920x0_80_0_0_ae5e658ff2b74c1cd13c57165191b413.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Հայաստանն Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, որ Վլադիմիր Զելենսկու այցը Երևան ընկալվել է որպես հակառուսական քայլ։Փաշինյանը նշեց, որ այս մասին հայտարարել է դեռ 2022–2023 թվականներին։Նա միաժամանակ հիշեցրեց 1991թ. տխրահռչակ Ալմա Աթայի հռչակագրի մասին. վերջինս ամրագրում է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների սահմանները Միության փլուզման պահի դրությամբ։ Ի դեպ, հենց այդ հռչակագրին հղում անելով՝ Երևանը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում հայտարարեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին։Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր իր տանը հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հյուրընկալելը ՀՀ իշխանության կողմից հիմարություն էր իր դաշնակցի և սրիկայություն՝ հայ ժողովրդի հանդեպ։Ըստ Կարապետյանի` եվրոպացիները Զելենսկուն բերել էին, որ Փաշինյանը նրան «մաստեր կլաս» տա, թե ինչպես պետք է համարձակ ձևով հանձնել սեփական տարածքները։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/04/101748976_120:0:1604:1113_1920x0_80_0_0_0e6fac145e3627b0adeddcaf01e996bf.jpg.webp
նիկոլ փաշինյան, սամվել կարապետյան, վլադիմիր զելենսկի, ուկրաինա, ռուսաստան
նիկոլ փաշինյան, սամվել կարապետյան, վլադիմիր զելենսկի, ուկրաինա, ռուսաստան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդն այսօր հայտարարեց, որ Զելենսկուն հյուրընկալելը ՀՀ իշխանության կողմից հիմարություն էր իր դաշնակցի և սրիկայություն՝ հայ ժողովրդի հանդեպ։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Հայաստանն Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, որ Վլադիմիր Զելենսկու այցը Երևան ընկալվել է որպես հակառուսական քայլ։
Փաշինյանը նշեց, որ այս մասին հայտարարել է դեռ 2022–2023 թվականներին։
Նա միաժամանակ հիշեցրեց 1991թ. տխրահռչակ Ալմա Աթայի հռչակագրի մասին. վերջինս ամրագրում է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների սահմանները Միության փլուզման պահի դրությամբ։ Ի դեպ, հենց այդ հռչակագրին հղում անելով՝ Երևանը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում հայտարարեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին։
Ըստ Կարապետյանի` եվրոպացիները Զելենսկուն բերել էին, որ Փաշինյանը նրան «մաստեր կլաս» տա, թե ինչպես պետք է համարձակ ձևով հանձնել սեփական տարածքները։