«Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում». ԿԳՄՍ փոխնախարարը՝ անգլերենի քննության կազմակերպումը ձախողելու մասին

Չէք պատկերացնում, թե ինչ ահռելի ծավալի աշխատանք է տարվում տարբեր քննությունների կազմակերպման համար. սխալներ չեն լինում, եթե աշխատանք չի տարվում, այսինքն նորմալ է, որ կարող են նաև լինել որոշակի վրիպումներ լինել։

ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը՝ անդրադառնալով նրան, որ անգլերենի միասնական քննություններում այնպիսի խնդիրներ էին ծագել, որ անհրաժեշտություն է եղել կրկնել դրանք։


«Կարևորը, որ մենք ժամանակին փորձում ենք արձագանքել և արդյունավետ կազմակերպել գործընթացը, գործընթացի շարունակականությունը ապահովել»,–ասաց նա՝ նկատելով, որ ինքը քննություններով չի զբաղվում։


Ես պաշտոնյա եմ և իհարկե տեղեկացված եմ, բայց մեր նախարարությունում քննություններով զբաղվում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն»։

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ նախարարությունը չի կարողանում մի քննություն կազմակերպել, փոխնախարարին հարցը դուր չեկավ. «Նույն նախարարությունը հազարավոր հարցեր է լուծում, որոնք մեծ մասամբ զուգահեռաբար ընթանում են  և որոնք շատ բարձր մակարդակով կազմակերպվում են։

Եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում, մենք ունենք անհամեմատ մեծ հաջողություններ։ Եթե հետևել եք մեր նախարարի ասուլիսը, որ եղավ, և տարբեր հրապարակային խոսքում, որ մենք ներկայացնում ենք, մենք ոչ միայն ծավալային աճ ունենք, այլ էդ ծավալների մեջ կատարողականի շեշտակի աճ ունենք։ Սա նշանակում է, որ շատ-շատ բաներ են արվում, և ուղղակի կենտրոնանալ մի հատ քննության ինչ-որ  խնդրի վրա, որը շատ նորմալ է, որ դուք կենտրոնանում եք, դա որևէ ձևի չի գալիս ասելու, որ ինչ-որ բան այն չի արվում։ Ադ մեծ ծավալի մեջ, իհարկե, կլինեն սխալներ, չի սխալվում նա ու ոչինչ չի անում»,–ասաց փոխնախարարը»։

Leave a comment