Մենք պայքարում ենք մաֆիայի դեմ և հատիկ-հատիկ վերցնում ենք. Փաշինայն
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մենք խնդիր չենք դրել, որևէ մեկի օրինական գույքը իրենից վերցնենք, մենք խնդիր ենք դրել ապօրինի գույքը իրենց ձեռքից վերցնենք և վերադարձնենք պետությանը: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս բոլոր դժվարությունները, որոնց միջով մենք անցնում ենք, կանխատեսելի էր և ոչ միայն այն պատճառով, որ զրոյից նոր ինստիտուտ է ձևավորվում, այլ մենք պայքարում ենք ապօրինի գույքի ձեռքբերման մի ամբողջ արհմիության դեմ, որը թարգմանաբար նշանակում է մաֆիա և ես դրա համար եմ ասում, որ մենք պայքարում ենք մաֆիայի դեմ»-ընդգծեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այս ամենը միլիարդների գույքի մասին է, որոնք ակնհայտորեն ձեռք են բերել մարդիկ, որոնք ունեցել են ազդեցություն և այդ ազդեցությունների ստվերային և չերևացող հատվածներ կան, որոնք մեզ համար տեսանելի չեն, բայց այդ ընթացքում դառնում են տեսանելի:
«Մեզ շատ են քննադատում, սակայն մենք լուսաբանում ենք ինչ ենք վերցնում,՝ ասել ենք հատիկ-հատիկ վերցնելու ենք և հատիկ-հատիկ վերցնում ենք, և՝, առանձնատունը և՝, կոկորդիլոսի կաշվից պատրաստված կոշկիկի հետևից մենք գնալու ենք»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք միակ քաղաքական ուժն են, ով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրակարգ ունեն։