ՌԴ-ն 102 ԱԹՍ է արձակել Ուկրաինայի տարածքի ուղղությամբ. կան վիրավորներ

Քաղաքականություն

07.05.2026 | 12:34

Ռուսական զորքերը մայիսի լույս 7-ի գիշերը Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակել  են 102 անօդաչու թռչող սարք, չեզոքացվել է դրանցից 92-ը, հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, գրում է Current time-ը։

Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի  ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ Դնեպրը գիշերը հարձակման է ենթարկվել, որի հետևանքով վիրավորվել է 21-ամյա կին և 45-ամյա տղամարդ։ Նիկոպոլի շրջանում վնասվել են սուպերմարկետ, բազմաբնակարան  շենքեր, բենզալցակայան, եկեղեցի և մեքենաներ, վիրավորվել է 60-ամյա տղամարդ։ Կամենսկի շրջանում վնասվել են մեքենաներ, վիրավորվել է 43-ամյա տղամարդ։

Սումիի մարզի Ստեպանովկա համայնքում էլ ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է քաղաքացիական մեքենայի։

«Վարորդը մեքենայում չէր, նա դուրս էր եկել սուրճ խմելու, և դա փրկել է նրա կյանքը։ Սակայն տղամարդը վիրավորվել է»,- գրել է շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment