Ալիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Քաղաքականություն

07.05.2026 | 11:52

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

«Այսօր ինձ զանգահարեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Հեռախոսազրույցի ընթացքում գոհունակությամբ նշվել է մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։ Երկկողմ օրակարգի շրջանակում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Գաբալայում կայացած հանդիպման ժամանակ քննարկված հարցերի իրականացման վերաբերյալ»,- սոցցանցերում գրել է Ալիևը։

Զելենսկին էլ նշել է, որ Ալիևի հետ քննարկել է մի քանի շաբաթ առաջ Ադրբեջան կատարած իր այցի ընթացքում համաձայնեցված քայլերի իրականացումը։

Բացի այդ, հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Անդրեյ Սիբիհայի միջև։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ քննարկվել են Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահների միջև բանակցություններից և ձեռք բերված պայմանավորվածություններից բխող հարցերը, երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունների արդիական թեմաները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment