«Արարատ-Արմենիան» կարևոր հաղթանակ է տարել չեմպիոնական պայքարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում կայացել է 16-րդ տուրից հետաձգված երկու հանդիպում։

Առաջատար «Արարատ-Արմենիան» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթել է չեմպիոնության համար պայքարող «Փյունիկին»։ Հաղթական գոլը խաղի 9-րդ րոպեին խփել է Գվինեա Բիսաուն ներկայացնող 27-ամյա կիսապաշտպան Զիդան Բանջաքին։

Գործող չեմպիոն «Նոան» մրցակցի խաղադաշտում 4։1 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Գանձասար-Կապանի» նկատմամբ։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը։

«Արարատ-Արմենիան» 24 խաղից հետո 54 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 23 հանդիպում անցկացրած «Նոան» 46 միավորով բարձրացել է երկրորդ տեղ։ «Փյունիկը» 23 խաղից հետո 45 միավորով երրորդն է։ «Ուրարտուն» (24 խաղ) ունի 45 միավոր, իսկ «Ալաշկերտը» (24 խաղ)՝ 44։ Հաջորդ տուրում «Արարատ-Արմենիան» կըդնունի «Նոային»։

Հայաստանի առաջնություն, 16-րդ տուր

«Արարատ-Արմենիա» – «Փյունիկ»՝ 1:0

Զիդան Բանջաքի, 9

«Գանձասար» – «Նոա»՝ 1։4

Ժոաո Նոբրեգա, 66 – Արտյոմ Ավանեսյան, 20, Նարդին Մուլահուսեյնովիչ, 74, 81, Գուստավո Սանգարե, 90+4



Leave a comment