https://arm.sputniknews.ru/20260507/pvokhvel-en-sakagnery-inchpes-e-iravitshakn-iranum-azdel-hajastan–ghazakhstan-mijancqi-vra-101856576.html
Փոխվել են սակագները. ինչպես է իրավիճակն Իրանում ազդել Հայաստան- Ղազախստան միջանցքի վրա
Փոխվել են սակագները. ինչպես է իրավիճակն Իրանում ազդել Հայաստան- Ղազախստան միջանցքի վրա
Sputnik Արմենիա
Նոր ուղղությամբ բեռների փոխադրման ժամանակը կազմում էր մինչև 20 օր, ինչը այն դարձնում էր գոյություն ունեցող երթուղիների նկատմամբ արդյունավետ այլընտրանք: 07.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-07T09:36+0400
2026-05-07T09:36+0400
2026-05-07T09:36+0400
ղազախստան
հայաստան
բեռնափոխադրում
երկաթուղի
տրանսպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/2311/65/23116527_0:168:1600:1068_1920x0_80_0_0_dfa82671a3329db046023b4195b38052.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդել Հայաստանի և Ղազախստանի միջև գործարկված մուլտիմոդալ տրանսպորտային երթուղու վրա: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Աստանա» դիվանագիտական ակումբի նախագահ Կայիրբոլատ Սախմետովը Երևանում կայացած հայ-ղազախական կլոր սեղանի շրջանակներում։Երթուղին գործարկվել էր դեռևս 2025 թվականի հոկտեմբերին և միացնում էր Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը և Իրանը։Երթուղին ընդգրկում է երկու գործող ճյուղ՝ Չինաստան (Խորգոս)-Ղազախստան-Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան, Չինաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան:Մինչև Իրանում ռազմական գործողությունների սկսվելը ընկերություններն օգտվում էին այդ երթուղուց։Նոր երթուղով բեռների տեղափոխումը տևում է մինչև 20 օր, ինչը այն դարձնում է լավ այլընտրանք գործող երթուղիներին, որոնցով բեռնափոխադրումը կարող էր տևել մինչև 45 օր։«Սահմանները բաց են, երթուղին գործում է, սակայն Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով ավելացել է փոխադրման արժեքը»,-ասաց նա:Սախմետովը հստակեցրեց, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի հանգուցալուծումից հետո մուլտիմոդալ երթուղին կշարունակի գործել նախկինի պես:Մեր զրուցակցի կարծիքով՝ այս երթուղին ամրապնդում է Հայաստանի լոգիստիկ կապը Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ՝ լրացուցիչ հնարավորություններ բացելով արտահանման, տարանցման և եվրասիական տրանսպորտային համակարգին ինտեգրվելու համար:Սախմետովն ընդգծեց Հայաստանի և Ղազախստանի միջև փոխգործակցության հետագա ամրապնդման, ԵԱՏՄ շրջանակներում առևտրի և գործարար շփումների զարգացման կարևորությունը:Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի ժամանակ (առցանց) հայտարարել էր, որ Երևանը կողմ է Ղազախստանից Հայաստան մուլտիմոդալ բեռնատար տրանսպորտային երթուղու ստեղծմանը:
https://arm.sputniknews.ru/20260502/hajastani-taratsqvov-hjusisharav-mtmi-neruzhy-minchev-verj-bacahajtvats-che-verlutsaban-101544874.html
ղազախստան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2311/65/23116527_176:0:1600:1068_1920x0_80_0_0_ab5ee65372f695057582b24093150f47.jpg.webp
ղազախստան, հայաստան, բեռնափոխադրում, երկաթուղի, տրանսպորտ
ղազախստան, հայաստան, բեռնափոխադրում, երկաթուղի, տրանսպորտ
Նոր ուղղությամբ բեռների փոխադրման ժամանակը կազմում էր մինչև 20 օր, ինչը այն դարձնում էր գոյություն ունեցող երթուղիների նկատմամբ արդյունավետ այլընտրանք:
Երթուղին գործարկվել էր դեռևս 2025 թվականի հոկտեմբերին և միացնում էր Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը և Իրանը։
Երթուղին ընդգրկում է երկու գործող ճյուղ՝ Չինաստան (Խորգոս)-Ղազախստան-Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան, Չինաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան:
«Երկու ճյուղերն էլ փորձարկվել են և բարձր արդյունավետություն են ցուցաբերել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել և լուծվել է մաքսային ընթացակարգերի հարցը», – ասաց Սախմետովը։
Մինչև Իրանում ռազմական գործողությունների սկսվելը ընկերություններն օգտվում էին այդ երթուղուց։
Նոր երթուղով բեռների տեղափոխումը տևում է մինչև 20 օր, ինչը այն դարձնում է լավ այլընտրանք գործող երթուղիներին, որոնցով բեռնափոխադրումը կարող էր տևել մինչև 45 օր։
«Սահմանները բաց են, երթուղին գործում է, սակայն Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով ավելացել է փոխադրման արժեքը»,-ասաց նա:
Սախմետովը հստակեցրեց, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի հանգուցալուծումից հետո մուլտիմոդալ երթուղին կշարունակի գործել նախկինի պես:
Մեր զրուցակցի կարծիքով՝ այս երթուղին ամրապնդում է Հայաստանի լոգիստիկ կապը Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ՝ լրացուցիչ հնարավորություններ բացելով արտահանման, տարանցման և եվրասիական տրանսպորտային համակարգին ինտեգրվելու համար:
Սախմետովն ընդգծեց Հայաստանի և Ղազախստանի միջև փոխգործակցության հետագա ամրապնդման, ԵԱՏՄ շրջանակներում առևտրի և գործարար շփումների զարգացման կարևորությունը:
Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի ժամանակ (առցանց) հայտարարել էր, որ Երևանը կողմ է Ղազախստանից Հայաստան մուլտիմոդալ բեռնատար տրանսպորտային երթուղու ստեղծմանը: