Երեխաներ, վատ թեմայի վրա եք եկել․ հիմա կլսեք՝ ինչպես է բռնաբարված արդարադատությունը․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

06.05.2026 | 16:25

«Նախ ողջունում եմ երեխաներին։ Վատ թեմայի վրա եք եկել, երեխանե՛ր։ Հիմա մի քանի ելույթներով դուք կլսեք, թե Հայաստանում ինչպես է բռնաբարված արդարադատությունը, ինչպես են օրենքները արհամարհվում, և կմաղթեմ, որ ձեր չափահաս դառնալու ժամանակ այլևս նման երևույթներ չլինեն»,-իր ելույթն ԱԺ-ում այսպես սկսեց պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա հայտնեց, որ այսօր Աջափնյակի դատարանում մահացել է Կոնստանտին Տեր-Պետրոսյանը, որն անցնում էր 2024 թվականի «Սրբազան պայքար»-ի գործով․ «Երբ շուրջ երկու տասնյակ մեր հայրենակիցներ ձերբակալված էին, երկար ժամանակ նաև գտնվում էին կալանքի տակ, երբ որ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանությունը բռնի ուժ կիրառեց, պայթուցիկներ պայթեցին, շատերը վիրավորվեցին»։

Գեղամ Մանուկյանն անդրադարձավ դատարանում քննվող ընդդիմադիրների գործերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment