Մակրոնը ստորություն արեց, մեզ մտցնում է ՌԴ-ի հետ պատերազմի մեջ, փոխարենը ոչինչ չի տալիս․ Խաչիկյան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արածը ստորություն է, նա մեզ մտցնում է Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, սակայն փոխարենը ոչինչ չի խոստանում, ոչինչ չի տալիս։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Սթենֆորդի համալսարանի դոկտոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

«Մակրոնը ասում է, թե Ռուսաստանի զինվորականները պետք է դուրս գան Հայաստանից։ Շատ լա’վ, բերեք հենց հիմա պաշտպանական համաձայնագիր կնքեք, ֆրանսիական ռազմաբազաներ դրեք, թող ռուսները դուրս գան։ Կանե՞ք, ո’չ։ Մակրոնը Լիբանանին էլ էր ասում, թե Ֆրանսիան ձեր կողքին է, այդ երկրի կեսն արդեն Իսրայելը գրավել է, հետո՞, ի՞նչ արեց Ֆրանսիան։ Ոչ’ինչ», – ասել է Խաչիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ

Leave a comment