Հանդիպումն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով և տևել է մեկ ժամ։ Որպես հյուր՝ զրույցին ներկա է եղել նաև Մոուրինյուի գործակալը, սակայն նա բուն քննարկմանը չի մասնակցել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացի մարզիչը չի բացառել «Ռեալ» վերադառնալու հավանականությունը, բայց միաժամանակ վերջնական և հստակ պատասխան դեռ չի տվել։ Նշվում է, որ Մոուրինյուն առաջ է քաշել մի շարք պայմաններ, որոնք առայժմ գաղտնի են պահվում։ Հայտնի է միայն, որ դրանք ոչ թե ֆինանսական են, այլ կապված են թիմի մարզական, բժշկական, կազմակերպչական և կարգապահական հարցերի հետ։ Սպասվում է, որ Պերեսը մասնագետին վերջնական պատասխան կտա հաջորդ շաբաթ։
Իրանը երաշխավորում է Լիբանանի ներգրավումը ցանկացած հրադադարի համաձայնագրում։ Այս մասին հայտնում IRNA-ն։
Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերին հայտարարել է Թեհրանից ստացված կարևոր դիվանագիտական երաշխիքների մասին: Նա ասել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պաշտոնական շփումների ժամանակ լիբանանյան կողմին վստահեցրել է, որ Բեյրութի շահերը կլինեն ցանկացած խաղաղության համաձայնագրի անբաժանելի մասը:
Նաբիհ Բերին ընդգծել է Իրանի վճռական դիրքորոշումը միջազգային ասպարեզում Լիբանանի ինքնիշխանությունը պաշտպանելու հարցում: