ԱԳ փոխնախարարը և Թաիլանդի ԱԳ նախարարի հատուկ բանագնացը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները

Քաղաքականություն

06.05.2026 | 22:47

ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և Թաիլանդի ԱԳ նախարարի հատուկ բանագնաց Արթայուդ Սրիսամուտը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները՝ ընդգծելով լոգիստիկ լուծումների և շուկաների փոխադարձ հասանելիության ընդլայնման անհրաժեշտությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳն-ից։

«Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Թաիլանդ հարաբերությունների դրական զարգացումները, անդրադարձել երկկողմ օրակարգի տարբեր հարցերի:

Կարևորվել է մարդկանց միջև շփումների ակտիվացումը, զբոսաշրջության, ակադեմիական և մշակութային կապերի զարգացումը, ինչպես նաև վերապատրաստման և փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը։

ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և Թաիլանդի ԱԳ նախարարի հատուկ բանագնաց Արթայուդ Սրիսամուտը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները՝ ընդգծելով լոգիստիկ լուծումների և շուկաների փոխադարձ հասանելիության ընդլայնման անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին և միջազգային հարցերին:

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել քաղաքական խորհրդակցությունները՝ դիտարկելով դրանց հաջորդ փուլը Թաիլանդում անցկացնելու հնարավորությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment