Իսրայելական ԱԹՍ-ն հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին

Բաժանորդագրվել

Իսրայելի բանակի տվյալներով՝ հարձակման թիրախ է դարձել «Հզբոլլահ» շարժման հատուկ ստորաբաժանումներից մեկի հրամանատարը։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Իսրայելի ռազմաօդային ուժերն անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանյան ռազմադաշտային աղբյուրը։

«Անօդաչուն հրթիռներ է արձակել Բեյրութի հարավային արվարձանի Հարեթ-Հրեյք շրջանում գտնվող շենքի ուղղությամբ»,- պատմել է գործակալության զրուցակիցը:

Նշենք, որ Բեյրութի հարավային արվարձանի վրա հարձակումն առաջինն էր ապրիլի 16-ին հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց հետո։

Իսրայելի բանակի տվյալներով՝ Բեյրութի արվարձանում հարձակման թիրախ է դարձել «Հզբոլլահ» շարժման «Ռադվան» հատուկ ստորաբաժանման հրամանատարներից մեկը:

Leave a comment