Լիբանանի և Իսրայելի բանակցությունների 3–րդ փուլը տեղի կունենա ԱՄՆ–ում. աղբյուր

Բաժանորդագրվել

Բանակցությունների նոր փուլի ընթացքում Լիբանանը հույս ունի հասնել լիակատար և անհապաղ հրադադարի համաձայնության։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Լիբանանի և Իսրայելի բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա ԱՄՆ–ում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։

«Երրորդ փուլը տեղի կունենա Վաշինգտոնում հաջորդ շաբաթ», – ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ բանակցությունների նոր փուլի ընթացքում Լիբանանը հույս ունի հասնել լիակատար և անհապաղ հրադադարի համաձայնության, ինչը բացարձակ առաջնահերթություն է Բեյրութի համար:

Պաշտոնապես Լիբանանի և Իսրայելի միջև պահպանվում է հրադադարի ռեժիմը, սակայն իսրայելական ավիացիան և հրետանին շարունակում են ամենօրյա հարվածները Լիբանանի տարածքին: «Հզբոլլահ» շարժումը պատասխանում է սահմանային գոտում իսրայելցի զինվորականների վրա հարձակումներով: ՑԱԽԱԼ-ը պարբերաբար մեղադրում է «Հզբոլլահին» հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։

Leave a comment