Լեհաստանի ՊՆ-ում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն, որից հետո՝ Պապիկյան-Կոշինյակ-Կամիշ առանձնազրույց

Քաղաքականություն

06.05.2026 | 19:42

Մայիսի 6-ին Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն՝ պատվո պահակախմբի մասնակցությամբ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը։

 

Դիմավորման արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշի առանձնազրույցը։ Այդ մասին սոցցանցում հայտնում է ՊՆ մամուլի խոսնակը:

Leave a comment