«Բարսելոնան» որոշում է կայացրել Ֆերան Տորեսի հարցով

«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսն ամռանը կհեռանա կատալոնական ակումբից, հաղորդում է Fichajes-ը։

Իսպանիայի չեմպիոնի ղեկավարությունը որոշել է հրաժեշտ տալ 26-ամյա ֆուտբոլիստին, որի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2027թ․ հունիսին։

Տորեսից բաժանվելու պատճառը հարձակվողի ցածր արդյունավետությունն է այս մրցաշրջանի ընթացքում ու նաև ակումբի ֆինանսական խնդիրները։ «Բարսելոնան»  կարիք ունի հարձակվողի, որը կարող է տարբերություն ստեղծել յուրաքանչյուր խաղում։

Մեծ հավանականությամբ, ամռանը «Բարսելոնայից» հեռանալու է նաև լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։

Ֆերան Տորեսը «Բարսելոնային» միացել է 2022 թվականին, տրանսֆերի համար կատալոնական ակումբը 55 միլիոն եվրո է վճարել անգլիական «Մանչեսթեր Սիթիին»։

Leave a comment